Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հիմքում քաղաքական դրդապատճառներն են

Հիմքում քաղաքական դրդապատճառներն են
06.07.2025 | 12:24

Պարզվում է` փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Karen Igityan-ի մուտքը ՀՀ արգելվել է:

Թեև Իգիթյանը ՌԴ քաղաքացի է, սակայն 2009 թվականից մշտական բնակություն էր հաստատել իր հայրենիքում` Հայաստանում:

Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշվի առնելով Կարենի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ